Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փոխվարչապետը կուչ չի գալիս

Փոխվարչապետը կուչ չի գալիս
17.11.2015 | 21:06

ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը պատգամավորների գնահատականների հետ չի համաձայնել՝ «Այստեղ հնչած գնահատականները չեն պատկերում իրականությունը: Իհարկե, վիճակը ծանր է, բայց ես չէի համարի ծնկաչոք, ես չէի համարի կուչ եկած»,-առարկել է նա: Ըստ Գաբրիելյանի ՀՀ կառավարությունը հնարավորինս խթանել է տնտեսության զարգացումը՝ հարկային օրենսդրության բարեփոխման, տնտեսավարողների վիճակի լավացման միջոցով: «Այս օրերին շոշափվում է պարտքի հարցը: Եկեք քննարկենք ինչպիսին է պարտքը և ուր է գնում: Վերջին մեկուկես տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը կնքել է շուրջ 35 պայմանագիր, այդ ընթացքում ներգրավել է 1,5 մլրդ դոլարի չափ գումար, եթե չհաշվենք պարտատոմսերը: Դրանից տնտեսություն է գնացել 146 մլն-ը: Մենք միանգամից ոչ թե 1,5 մլրդ ենք վերցրել, այլ 1,5 մլրդ-ի ծրագրեր ենք սկսել: Շատ հաճախ կարելի է լսել, որ գումարներ չկան, գումարները պակաս են, հարկերն այնպիսին չեն, որ աշխատավարձ տրվի: ՈՒզում եմ բոլորին վստահեցնել՝ գումարներ կան: Հենց այս պահին կառավարության կայունացման հաշվին կա 75 մլրդ-ի չափ գումար: Միաժամանակ կառավարությունը նախաձեռնում է արտահերթ նիստ, որտեղ կներկայացնենք, որ 300 մլն-ոց բյուջետային աջակցության ծրագիր է նախատեսվում Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց փոխվարչապետը: Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ դա 300 մլն վարկ չէ, 300 մլն-ի հնարավորություն է: Նա ասաց, որ վարկային ռեսուրսներն ուղղվում են Հայաստանի ենթակառուցվածքների ու ձեռներեցության զարգացմանը:

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ